ԲԴԽ նախագահը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել վերջին 1 տարում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին։

Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ-ից՝ պատվիրակության անդամները Բարձրագույն դատական խորհրդի նախագահից հետաքրքրվել են դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, մարդու իրավունքների պահպանման, դատավորների անկախության, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների ընթացքով։

Հյուրերի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները:
Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու իրավունքի գերակայությունը չի կարող այլընտրանք ունենալ: Նա նաև անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, ինչպես նաև դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Մասնավորապես՝ անդրադարձել է վերջին մեկ տարում Բարձրագույն դատական խորհրդի քննած կարգապահական վարույթների արդյունքներին, որոնց ճնշող մեծամասնությունը նախաձեռնել է Արդարադատության նախարարությունը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել դատական համակարգը որոշակիորեն զտել՝ համակարգից դուրս մղելով ոչ կոմպետենտ դատավորներին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը նոր դատավորների նշանակման հարցում, որն ինքնին զտիչ դեր ունի և կանխարգելում է բարեվարքության չափանիշներին չհամապատասխանող անձանց մուտքը դատական համակարգ։

Քննարկման ընթացքում արձանագրվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարևորությունն ու դրանց շարունակականության անհրաժեշտությունը: