Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ապահովագրության մեխանիզմների կիրառման հնարավորությունները

Լուրեր

17.03.2026 | 13:26
Մեր պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և, ցավոք, չենք պլանավորում թռչել Լուսին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 13:21
ԱԱԾ-ն օրերս մտել է Աջափնյակի թաղապետարան
17.03.2026 | 13:17
Վրաց պատրիարք Իլիա 2-րդը հոսպիտալացվել է
17.03.2026 | 13:10
«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին մեղադրվում է ազգականին երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար․ ՔԿ
17.03.2026 | 13:00
Քոչարյանը պետք է պատասխան տա, որ ինքը հարստացավ, ՀՀ-ն դարձավ թշվառ երկիր. Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 12:53
Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի կազմը և հայտնել Նեյմարի բացակայության պատճառը
17.03.2026 | 12:47
Իսրայելն ավիահարվածով թիրախավորել է Ալի Լարիջանիին. նրա ճակատագիրն անհայտ է
17.03.2026 | 12:40
Անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահ
17.03.2026 | 12:32
Եվրոպական առաջնորդները զգուշացրել են Իսրայելին՝ Լիբանան ցամաքային ներխուժումը պետք է կանխվի
17.03.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին. ՈՒՂԻՂ
17.03.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի պատերազմը «շուտով կավարտվի»
17.03.2026 | 12:10
Արարատ Միրզոյանն Օման է մեկնում // ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 12:02
Նավթի գները նվազել են
17.03.2026 | 11:53
Պապիկյանը ԿԿՀ է ներկայացրել Իրանի ՊՆ զոհված նախարարից ստացած նվերը
17.03.2026 | 11:52
Զարեհ Սինանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի լիցենզավորվող գործունեություններում ապահովագրության ներդրման հնարավորությունները․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների լիցենզավորման և մասնագետների հավաստագրման գործընթացներում իրականացված արմատական փոփոխություների մասին, որոնք գործելու են այս տարվա դեկտեմբերի 17-ից։

Զուգահեռաբար շարունակվելու է ենթաօրենսդրական ակտերի մշակումը, որոնց շրջանակում դիտարկվում է նաև քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեության կանոնակարգման նպատակով ապահովագրության մեխանիզմի կիրառումը։ Ապահովագրությունը պետք է լինի օժանդակող գործիք քաղաքաշինության բնագավառում որակյալ արդյունք ստանալու համար, միաժամանակ չպետք է խոչընդոտներ ստեղծի գործող կազմակերպությունների և ոլորտ նոր մուտք գործող ընկերությունների համար։ Ներկայում շինարարական մեծածավալ ծրագրերի պայմաններում կոմիտեն՝ որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմին, շահագրգռված է հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծել ոլորտի ներկայացուցիչների համար,-ընդգծել է Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով շինարարական ծրագրերի ընթացքում ծագող խնդիրներին։

Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ապահովագրման հնարավոր մի քանի տարբերակներ: Դիտարկվել են արդեն իսկ իրականացվող ապահովագրության տեսակները, որոնք հիմնականում վերաբերում են մասնագիտական գործունեությունների ապահովագրմանը: Ապահովագրական ծառայությունների մատուցմամբ զբաղվող մասնագետները ներկայացրել են նաև այլ երկրներում շինարարական աշխատանքների ապահովագրման հետ կապված օրինակներ։ Միաժամանակ հաշվի առնելով ոլորտային յուրահատկությունը՝ որոշվել է առավել մանրամասն ուսումնասիրել արտերկրի փորձը և Հայաստանում քաղաքաշինական գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալների համադրությամբ ուրվագծել ապահովագրության խելամիտ տարբերակներ։

Կենտրոնական բանկի գործընկերների անմիջական ներգրավմամբ և մասնագիտական ուղղորդմամբ կոմիտեն շարունակելու է ապահովագրության մեխանիզմների վերաբերյալ քննարկումները: