Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Լուրեր

06.04.2026 | 12:00
Պնդումը կեղծ է․ մեքենա վարող ադրբեջանցու տեսանյութը Երևանում չի նկարահանվել
06.04.2026 | 11:55
Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել
06.04.2026 | 11:44
Նոր աղբավայր կառուցելու պրոցես խնդրում եմ չքննարկել, վերամշակաման գործարան պետք է կառուցվի․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 11:40
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել  Օդեսային. զոհվել է 3, վիրավորվել՝ 15 մարդ
06.04.2026 | 11:33
Երևանը կընդունի Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի խաղերը․ հայտնի է մրցաշարի խաղացանկը
06.04.2026 | 11:22
Ալիևը պետական ​​այցով Վրաստանում է
06.04.2026 | 11:20
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 11:17
Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
06.04.2026 | 11:11
Հայ բասկետբոլիստները դարձել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 11:02
Վերաբացվում է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 11:00
Եթե տենց փնթի են, իրենց շինթույլտվությունները չեղարկենք, թող գնան սնանկանան դրանք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 10:51
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել իր նախկին թիմի դեմ գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 10:45
«Ղարաբաղի թեման չի կարող լինել քաղաքական շահարկումների առարկա». Բաքուն արձագանքել է Մոսկվային
06.04.2026 | 10:43
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
06.04.2026 | 10:31
Պահանջները խախտած կառուցապատողները պետք է տուգանվեն, սա կոնկրետ հանձնարարական է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։

ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։

ՆԳ նախարարը խոսել է նաև Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին՝ առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Նա նշել է նաև ոստիկանական բնագավառում նախատեսվող օրենսդրական և գործառնական փոփոխությունները, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության թափանցիկ և պատասխանատու գործելաոճին։

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Կիմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կատարած մեծ աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված շուրջ հարյուր հազար անձանց ընդունելու գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են նաև զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների, ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերի քննության մասին հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։