Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլավարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը

Լուրեր

20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի փոսալցում են արել, կքանդվի. Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Նախագիծը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստվածության աստիճանը նվազեցնելու արդյունքում ՏՏ, տնտեսագիտության եւ այլ պահանջարկ ունեցող ոլորտների բարձր, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետների աշխատանքի ներգրավմանը, ինչը լավարկելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը: Գործող օրենքով սահմանված է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման մասին հնարավորություն, սակայն չկան դրանց օրենսդրական կարգավորման հիմքերը: Նախագծով այս հարցն էլ է լուծվում․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է մի շարք տեխնիկական դրույթներով եւ համապատասխանեցվել իրավական տեխնիկային. բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ իրականում չեն նվազեցվում չափանիշները, այլ՝ հստակեցվում են, որովհետեւ 21-րդ դարում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքը, ֆիզիկական համապատասխան պատրաստվածությունից զատ, պահանջում է նաեւ այլ մասնագիտական գիտելիքների առկայություն, ինչը կարեւոր երաշխիք է հնարավորինս շատ մասնագետներ ներգրավելու՝ օբյեկտիվորեն եւ արդյունավետ եղանակով իրականացնելու աշխատանքները:

Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանի խոսքով Հակակոռուպցիոն կոմիտեի առջեւ դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են բանիմաց եւ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներ: Անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով ամրագրել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն կատարելու կադրերի ճիշտ ընտրություն: Դրան կնպաստեն նաեւ ինքնավար պաշտոնների համար նախատեսված մրցութային ընթացակարգերի ձեւաչափի որոշակի փոփոխությունները, որոնց արդյունքում կբարձրացվի նաեւ գործող ընթացակարգերի արդյունավետությունը: «Թափուր հաստիքները համալրելու գործընթացն ավելի ճկուն դարձնելու, ուժերի եւ միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով առաջացել է ընթացիկ կարգավորումների փոփոխության անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական մակարդակով կարգավորված չէ նաեւ կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելու ընթացակարգը՝ առաջարկում եմ նախագծին տալ դրական քվե»,- ասել է հարակից զեկուցողը:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: