«Ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանը չի վերադարձրել»․ Բաքուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել ՀՀ-ին

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Դրանում պաշտոնական Բաքուն շարունակում է արդարացնել միջազգային իրավունքի խախտմամբ Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիան ու հանցագործությունները։

Բաքուն նաև հայտարարել է, թե Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «ընտրել է խաղաղ համաձայնության բանակցություններին խոչընդոտելու ճանապարհը՝ շարունակելով սպառնալ խաղաղ գործընթացին»։

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրած ու հայկական ինքնիշխան տարածքներն օկուպացրած Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել՝ մեղադրելով «ադրբեջանական 8 գյուղերի օկուպացիայի մեջ, որոնք Հայաստանը չի վերադարձրել»։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում նաև նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած հայերի էթնիկ զտումից հետո «բարենպաստ պայմաններ են ստեղծվել, և Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրմանը, Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում դրսևորել խաղաղության գործընթացում»։

Էմմա Չոբանյան