Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատական նիստում պետական մեղադրող, գլխավոր դատախազի ավագ օգնական Մեղադիս Սուլթանովը պահանջել է նրան 15 տարվա ազատազրկման դատապարտել։ Նա նշել է, որ Խաչատրյանը պատժի առաջին 5 տարիները պետք է կրի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։ Դատախազն ասել է, որ, իբր,  Խաչատրյանի մեղքը ապացուցվել է դատական քննության ընթացքում։

Հավելենք, որ Վագիֆ Խաչատրյանի դեմ դատական գործընթացն ընթանում էր միջազգային իրավական նորմերի խախտմամբ, որի մասին Հայաստանը բազմիցս է հայտարարել։

Չնայած Բաքվի կողմից կազմակերպված դատական ֆարսին, տուժողների վկայություններին ու ճնշումներին՝ Վագիֆ Խաչատրյանը մշտապես հայտարարել է, որ որևէ հանցանք չի գործել։ Փաստական առումով  Խաչատրյանի մեղքը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։

Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում։ Այնուհետև Բաքուն նրան շինծու մեղադրանքներ էր առաջադրել «զանգվածային սպանությունների» համար։

Էմմա Չոբանյան