Ռուս զինվորականները Վրաստանի քաղաքացու են գնդակահարել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Նոյեմբերի 6-ին ռուս զինվորականները կրակել են Վրաստանի քաղաքացիների ուղղությամբ․ միջադեպը տեղի է ունեցել Գորիի Կիրբալի գյուղի մոտ՝ Վրաստանի և ինքնահռչակ Հարավային Օսիայի միջև բաժանարար գծի հատվածում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։  Զոհվել է Վրաստանի մեկ քաղաքացի։ Ըստ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության՝ դեպքը տեղի է ունեցել «տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ, մեկ այլ անձ ապօրինի բերման է ենթարկվել»։

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ մահացածը 58-ամյա Թամազ Գինթուրին է, ձերբակալվածը՝ 35-ամյա Լևան Դոդիաշվիլին, որը, հնարավոր է, վիրավորվել է և այժմ գտնվում է ինքնահռչակ Հարավային Օսիա մայրաքաղաք Ցխինվալի քննչական մեկուսարանում։ Վրացական «Նովոստի Գրուզիա»-ի տվյալներով ևս երկու բնակիչ անհետ կորել է։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կատարվածն անվանել է «սարսափելի միջադեպ» և ցավակցություն հայտնել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գնահատել տեղի ունեցածը և արձագանքել դրան»,- ասվում է Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել «անվերապահորեն դատապարտել Ռուսաստանի գործողությունները, որոնք բացահայտ և անամոթաբար խախտում են բոլոր միջազգային նորմերը»։

Ինչպես նշում է DW-ն, ռուս զինվորականների կողմից կրակ բացելու պատճառ կարող էր լինել տեղի բնակիչների մոտենալը Վրաստանի և ինքնահռչակ Հարավային Օսիայի բաժանարար գծին կամ այն հատելը։