Բաքվի դատարանն այսօր կհրապարակի Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով վճիռը
Քաղաքականություն
07.11.2023 | 11:02Ադրբեջանում շարունակվում է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն ընթանում է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Նշվում է, որ ելույթ է ունենում պետական մեղադրող Մուղադիս Սուլթանովը։ Ապասվում է, որ դատարանն այսօր կհրապարակի դատավճիռը։
Չնայած տուժողների մտացածին ցուցմունքներին ու ճնշումներին՝ Խաչատրյանը շարունակում է հերքել իրեն վերագրվող մեղադրանքները։ Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում։ Այնուհետև Բաքուն նրան շինծու մեղադրանքներ էր առաջադրել «զանգվածային սպանությունների» համար։