Դատավորն օրենքով սահմանված ժամկետներ էր խախտել. ԲԴԽ-ն նրան նկատողություն հայտարարեց

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարել նկատողություն․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները կայացնելու պահից դատավարության կողմերին ժամկետների խախտմամբ ուղարկելը, գործի վարույթը կարճելու մասին որոշումները հրապարակման նշանակված օրվանից ժամկետների խախտմամբ դատավարության կողմին տրամադրելը կամ տրամադրած չլինելը, վճիռների հրապարակման նշանակված օրվանից Համակարգում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ հրապարակելը, դատավարության կողմերին ժամկետի խախտմամբ տրամադրելը կամ տրամադրած չլինելը, կատարողական թերթերը կատարողական թերթ տալու օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման։

Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք, մասնավորապես, վերջինս դեմ է քվեարկել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն՝ գտնելով, որ Դատավորին վերագրվող արարքները նվազ կարևորության են: