ԲԴԽ-ն իրավական որոշակիության սկզբունքը խախտած դատավորին նախազգուշացում հայտարարեց

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել։ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին, մերժվել է։Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես Դատավորը, մերժելով հայցադիմումի վարույթ ընդունումը, ապա նշված որոշումը վերացվելուց հետո նույն հիմքով կարճելով գործի վարույթը, չի պահպանել իրավական որոշակիության սկզբունքը՝ առանց որևէ ծանրակշիռ փաստարկի անտեսելով օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի դատական ակտերի օրինականության և պարտադիրության սկզբունքը՝ առերևույթ թույլ տալով հաղորդում ներկայացրած անձի՝ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի խախտում՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով դրա իրացումը։