Քըլըչդարօղլուն հեռացավ․ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը նոր նախագահ ունի

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն նոյեմբերի 5-ին կուսակցության համագումարում անցկացված ընտրություններում պարտվել է 49-ամյա Օզգյուր Օզելին։

CHP-ի խորհրդարանական խմբի նախագահ Օզելը ստացել է 812 ձայն, մինչդեռ Քըլըչդարօղլուն համագումարի երկրորդ փուլում մնացել է 536 ձայնով, որը վերջ է տալիս կուսակցության ղեկավարի պաշտոնում Քըլըչդարօղլուի 13-ամյա կառավարմանը։ Նրա հետ կապված կուսակցության ներսում դժգոհություններ էին հասունացել նախագահական ընտրություններում պարտության և խորհրդարանական ընտրություններում համեմատաբար վատ արդյունքների համար։

Օզելը նախկին դեղագործ է, առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2011 թվականին: Նա ղեկավարելու է կուսակցությունը մարտին կայանալիք տեղական ընտրություններում՝ փորձելով պահպանել այն քաղաքների ղեկավարումը, որոնցում ընդդիմությունը հաղթել էր նախորդ ընտրություններում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարան ու Ստամբուլը։

Իր հաղթանակի կապակցությամբ ելույթում Օզելն ասել է, որ անմիջապես կմոբիլիզացնի կուսակցությունը՝ մայիսի  ընտրություններում պարտության «մեծ տխրությունը փոխհատուցելու համար»:

«Մինչև այսօր պատվով եմ կրել մեր Մեծ առաջնորդ Աթաթուրքի ժառանգությունը: Այսօր ես հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին մեր համագումարի պատվիրակների ընդունած որոշմամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են: Շնորհավորում եմ մեր նոր նախագահ Օզգյուր Օզելին և մաղթում հաջողություններ»,- իր հերթին սոցցանցերում գրել է Քըլըչդարօղլուն։

Հիշեցնենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրություններում պարտվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մայիսի 28-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ձայների 47,82 տոկոսը։

Էմմա Չոբանյան