Մարզերում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները շարունակվում են

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ փրկարական ծառայողների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր Ալագյազ համայնքի ղեկավարը. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ուսումնավարժությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի աշխատակազմը, ՔՊ շտաբը, տարհանման հանձնաժողովը և կազմավորումների հրամանատարները։

Շտաբային ուսումնավարժության նպատակն էր՝

Ստուգել համայնքի ՔՊ պլանի իրատեսությունը,
Կատարելագործել համայնքի ղեկավար կազմի, ՔՊ շտաբի, կազմավորումների ունակությունները ռազմական դրության պայմաններում ճիշտ որոշումների ընդունման և պլանով նախատեսված ՔՊ միջոցառումների իրականացման ուղղությամբ։

Ուսումնավարժանքի ավարտին ներկայացվել են անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ, իսկ ուսումնավարժության ղեկավարը հանձնարարել է ծառայությունների փոխգործողություններն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաճախակի կազմակերպել սեմինար պարապմունքներ։

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ և Արտամետ բնակավայրերում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրերում, ինչպես նաև Հաղթանակ բնակավայրի վարչական շենքում, միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում անցկացվել են համապատասխանաբար ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» և «Պատսպարման կազմակերպումը թեմաներով վարժանքներ, «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ:

Մարզային փրկարարական վարչությունների կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում գործարկվել են էլեկտրական շչակները, որի արդյունքում կազմակերպվել է բնակիչների տարհանում և պատսպարում, ինչպես նաև ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Մասնակիցները կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը և բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների ճիշտ մատուցումը: