Վերջին ամիսներին բոլորիս ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. Նարեկ Մկրտչյան

Լուրեր

23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, ամեն տարի նոյեմբերի 4-ին նշում ենք Սոցիալական աշխատողի տոնը։

Վերջին ամիսներին բոլորիս՝ պետական, մասնավոր հատվածի, նախաձեռնությունների, կամավորների ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենակիցները հոգատար, մարդկային վերաբերմունքի ու աջակցության կարիք ունեն, և այս դժվարին ժամանակահատվածում Ձեր՝ սոցիալական աշխատողներիդ դերն անգնահատելի է։

Յուրաքանչյուրդ Ձեր տեղում արեց ու շարունակում է անել իր առավելագույնը՝ մեր հայրենակիցներին օգնելու, կազմակերպվող ամենատարբեր աշխատանքներում իր ներդրումն ունենալու համար։

Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ պետությունը կարևորում է յուրաքանչյուրիդ անհատական ջանքը, որի դեպքում միայն կարող ենք ունենալ համակարգային առաջընթաց։ Ե’վ Միասնական սոցիալական ծառայությունում, և՛ համայնքներում, և՛ հասարակական կազմակերպություններում ունենք փայլուն սոցիալական աշխատողներ, ովքեր պատրաստ են ու ցույց տվեցին, որ կաշխատեն ուժերի գերլարումով ու նվիրվածությամբ, ովքեր պատրաստ են ներդնել իրենց ողջ ներուժը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ճանապարհին։

Եվ այո՛, անհատների դերը կարևոր է, բայց փոփոխությունների կարող ենք հասնել միայն համակարգային մոտեցման շնորհիվ․ հենց այս գաղափարն է, որ պիտի միավորի բոլորիս։

Ուզում եմ առանձնացնել նաև խնամքի հաստատություններում աշխատող մեր սոցիալական աշխատողներին, ովքեր պատշաճ կազմակերպեցին մեր հայրենակիցների՝ երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընդունումը, նրանց շուրջօրյա ծառայությունների մատուցումը։

Այսպիսով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր սոցիալական աշխատողներին, մաղթում եմ ուժ ու նաև վստահություն, որ մենք էլ Ձեր կողքին ենք, տեսնում ու գնահատում ենք Ձեր անձնվեր աշխատանքն ու նվիրումը»։