Ցավոք, մենք չենք պատրաստվում ավելի վատ սցենարի, «թսթս» ենք ու անհոգ. Աշոտ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

«Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, մենք վատ պաշտպանվեցինք, դրա համար կորցրեցինք Արցախը: Բոլորս` արցախցին, հայաստանցին, սփյուռքահայը, պետք է համերաշխության գանք, իսկ դա հնարավոր է գործողությունների միասնականության արդյունքում»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ արցախցիներն իրենց տներից դուրս են եկել ստիպված, բայց տները չեն այրել, դուռը բաց են թողել, և դա կանչող դուռ է։

«Մեր տուն մտավ մեր հարազատը, չի կարելի ասել՝ արցախցիներին ապաստան տվեցինք: Մեր հայրենակիցներին պետք է ընդունել շիտակ ու անկեղծ, ոչ թե դատախազի պես՝ մեղքեր փնտրելով: Արցախցիների հետ մեր համատեղ կյանքը պետք է նախապատրաստում լինի վերադարձի, այլապես ինչպե՞ս ենք ապրելու այդ կորստով, մեղքի զգացումով: Ամեն մեկի արդարանալը, թե ինքը գիտեր՝ ինչ է լինելու, դատարկ խոսակցություն է, փրկելու է միայն վերադարձի կանչին հավատարիմ լինելը, մնացածը «սև», համբերատար աշխատանք է»,- ասում է նա:

Աշոտ Բլեյանը նկատում է` արցախցիների հետ ապրելու պարտադրանքը ստիպում է, որ իրար ավելի լավ ճանաչենք. «Մենք իրար վատ ենք ճանաչել, անկեղծ չենք եղել 30 տարի: Կրթությունը պետք է օգներ հաղթահարելու այդ կեղծիքը, ոչ թե ստեղծել մեզ ձեռնտու իրադարձություններ, գրքերում գրել դրանք, իսկ ինչ-ինչ բաների մասին լռել: Այս շրջանը մեզ համար միասնական մի դպրոց է, այլևս չի կարելի ժամանակ մսխել․ պետք է լինել մոբիլ ու խնայող: Ցավոք, մենք չենք պատրաստվում ավելի վատ սցենարի․ թսթս ենք ու անհոգ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան