Էրդողանը «Զանգեզուրի միջանցքը» հիմա էլ փոխարինել է «տրանպորտային գիծ» եզրույթով

Լուրեր

19.06.2026 | 17:03
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
19.06.2026 | 16:54
Նա կարծում էր՝ Ուկրաինան կպարտվի. Մակրոնը հայտնել է, որ Թրամփը փոխել է կարծիքը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված
19.06.2026 | 16:45
Հույս ունեմ` ՍԴ-ն խիզախություն կցուցաբերի և կկայացնի իրավաչափ որոշում. Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:40
Քաղաքական ուժերը դիմում են ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքը․ ՈՒՂԻՂ
19.06.2026 | 16:37
Երդում եմ տվել. նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները սահմանափակված են Թեհրանի «կարմիր գծերով»․ Ղալիբաֆ
19.06.2026 | 16:25
ԴՕԿ կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը
19.06.2026 | 16:18
Դատարանը մերժեց նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ մինչև 2003 թվականը ձեռք բերված գույքի բռնագանձումը
19.06.2026 | 16:09
ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար
19.06.2026 | 16:09
ՍԴ-ն 15 օրում պիտի որոշում կայացնի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 15:57
Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները
19.06.2026 | 15:49
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով
19.06.2026 | 15:44
«Միասնության թևերը» դիմում է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:40
Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»
19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանին։

Էրդողանը հայտարարել է, թե «համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարում իրենց ամենակարևոր ուժը թուրքական աշխարհի միասնությունն ու համերաշխությունն է»։ Նա կրկին շնորհավորել է Ադրբեջանին Արցախի դեմ իրականացրած ագրեսիայի ու հայաթափման համար՝ նշելով, թե «մեծ հպարտություն և ուրախություն են զգում այդ պատմական նվաճման համար»։

«Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք տարածաշրջանում մշտական ​​խաղաղությանը։ Մեր մեծագույն ցանկությունն է՝ օգտվել բացված հնարավորությունների պատուհանից։ Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։ Մեծ նշանակություն ունի նաև տրանսպորտային գծի իրականացումը, որը կկապի Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Գծի բացումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի բոլոր երկրների բարօրության մեջ, ինչպես նաև կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի՝ մեր պապենական հայրենիքի հետ։ Որպեսզի այս գործընթացը հաջողությամբ ավարտվի, մենք՝ որպես թուրքական աշխարհ, պետք է շարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը, փաստորեն, հրաժարել է «Զանգեզուրի միջանցքը» եզրույթից՝ հիմա էլ Հայաստանից «տրանպորտային գիծ» պահանջելով։

Հավելենք, որ Հայաստանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման իր առաջարկները «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսքով։

Էմմա Չոբանյան