Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Թոմ Քինի հետ
Քաղաքականություն
02.11.2023 | 13:09Ս․թ․ նոյեմբերի 1-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ Թոմ Քինի հետ (Նյու Ջերսի, հանրապետական)․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ ատման հետևանքները և այն քայլերը, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկում է առկա հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։
Դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու 3 առանցքային սկզբունքները: Զրուցակիցները ընդգծել են ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների կարևորությունը։