ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի զարգացման նոր հնարավորություններ. կնքվել է համագործակցության հուշագիր

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ համատեղելու ջանքերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի ու միջոցառումների համատեղ մշակման և իրականացման, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի լաբորատոր հատվածը համապատասխան սարքավորումներով արդիականացնելու, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակը։

«ԵՊՀ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիրը կնքվել է՝ հաշվի առնելով Հայաստանում կրթության և գիտության շարունակական զարգացման հրատապությունը, հանրակրթության ոլորտում բարեփոխումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև կարևորելով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտությունը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, թեև երկու կառույցների միջև համագործակցությունը վաղուց արդեն հաստատված էր, սակայն իրավական հիմք ստանալով՝ այն զարգացման նոր հնարավորություններ կունենա՝ ապահովելով համատեղ գործունեության ավելի լայն շրջանակ։

Հովհաննես Հովհաննիսյանը փաստել է, որ ԵՊՀ ավելի քան մեկդարյա կրթական ավանդույթը զուգահեռելով ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին՝ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը, որը գործում է այս ուսումնական տարվանից, նպատակ ունի ստեղծելու 21-րդ դարի հրամայականներին համահունչ կրթական միջավայր և տարածելու ԵՊՀ հետազոտահենք կրթության մշակույթը․

«Հիմնադրամի աջակցությունը մեր նորաստեղծ դպրոցին շատ կարևոր է։ Վստահաբար այն նպաստելու է դպրոցի զարգացմանը, ըստ այդմ՝ մեր երկրում ԲՏՃՄ ուղղությունների զարգացմանն ու համապատասխան ոլորտների առաջընթացին»։

ԵՊՀ ռեկտորը նաև նշեց, որ դպրոցի գործունեությունն այժմ կազմակերպվում է ԵՊՀ տարածքում, սակայն Կառավարության կողմից կա նախաձեռնություն՝ վերանորոգելու Կիևյան փողոցում գտնվող ԵՊՀ մասնաշենքը, որտեղ էլ հետագայում կտեղակայվի ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանի խոսքով, ՍԹԵՄ դպրոցի հիմնումը չափազանց կարևոր գործ է․

«Ես առավել քան վստահ եմ, որ սա հնարավորություն կտա ապահովելու հանրակրթական մակարդակից սահուն անցումը բուհականի, ավելի կոնկրետ, ԵՊՀ-ի հետ կապը կամրջելու, առավել արդյունավետ դարձնելու համար: Սա լավ հնարավորություն է լինելու այն աշակերտների համար, որոնք որոշում կկայացնեն ընտրել բնագիտական ուղղությունները»:

Նրա վստահեցմամբ, «Իմ Քայլը» հիմնադրամը վերջին երկու տարիներին առավել աչքի է ընկնում գերազանցապես կրթության և գիտության ոլորտներում իր ռեսուրսների կենտրոնացմամբ․«Հենց այս քաղաքականության արդյունքում էլ որոշում կայացվեց այս փուլում լաբորատոր սարքավորումներով հագեցնելու ՍԹԵՄ դպրոցը»:

«Մենք չենք սահմանափակվելու լոկ այսօրինակ աջակցությամբ և կոնկրետ սարքավորումների մատակարարմամբ: Ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ թե՛ Մայր բուհի, թե՛ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի կողքին կանգնած ենք: Կյանքը և ժամանակը ցույց կտան, թե մեր այս պատրաստակամությունը գործնականում ինչպես է դրսևորվելու: Հաջողություն եմ մաղթում դպրոցին»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանի խոսքով, դպրոցի լաբորատոր զինանոցի հարստացմամբ աշակերտներին ավելի մեծ հնարավորություն կտրվի տեսական ու գործնական գիտելիքները համալրելու, հետազոտական հմտությունները կատարելագործելու համար։

ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի երեք դասարաններում այժմ սովորում է 36 աշակերտ»,- ասված է հաղորդագրության մեջ։