«Էրդողանը կոտորում է քրդերին ու սիրիացիներին». Նեթանյահու

Լուրեր

06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարություններին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Դրանցում Էրդողանը քննադատել էր Իսրայելին «հրեական ազգային պետության» մասին օրենքն ընդունելու համար, ինչպես նաև Իսրայելին անվանել էր ահաբեկչական պետություն։

Նեթանյահուն իր Twitter-ի էջում  Էրդողանի և Թուրքիայի վերաբերյալ 2 առանձին գրառում է կատարել:

Դրանցից առաջինում նա գրել է. «Մինչ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան խավար բռնապետության է վերածվում, Իսրայելը ինչպես այս օրենքից առաջ, այնպես էլ հետո պաhպանում է իր քաղաքացիների հավասար իրավունքները»։

Մյուս գրառման մեջ Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի դեմ բռնություն կիրառելու մեջ:

«Էրդողանը կոտորում է քրդերին ու սիրիացիներին և բանտ  նետում իր երկրի հազարավոր քաղաքացիներին։ Փաստը, որ հրեական պետության մասին օրենքը քննադատում է մեծ «դեմոկրատ» Էրդողանը, մեզ համար հաճոյախոսություն է»,-գրել է Իսրայելի վարչապետը։