Մենք հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, առայժմ, սակայն, դրա առիթը չեմ տեսնում. Լևոն Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
Բոլորը

Արցախում այս պահին ընթացող Պաշտպանության բանակի հրամանատատար Լևոն Մնացականյանի ասուլիսին մասնակցում են նաև հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Անդրադառնալով Իսրայելից ձեռ բերված զենքերին՝ Արցախի պաշտպանության նախարարն ասաց, որ դրանք օպերատիվ մարտավարական հրթիռներ են՝ հեռահարությունը 300 կմ, նրա հավաստմամբ՝ նույնատիպ զենք ունենք նաև մենք և ունենք խոցելու հնարավորություն: «Մենք ունենք նաև հնարավորություններ ուղղորդելու այդ զենքերի աշխատանքը։ Մենք հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը: Առայժմ, սակայն, դրա առիթը չեմ տեսնում»,- պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու մասին հարցին՝ ասաց Լևոն Մնացականյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կորսված Լելե թեփե բարձունքը հետ բերելու հնարավորության մասին, ինչին ի պատասխան, նախարարն ասաց․«Լելե թեփեին մեծ նշանակություն եք տալիս, նրա գագաթին մի մեքենա էլ չի կարող կանգնել: Քարոզչական է էդ կարևորությունը: Մենք էլ էդ բարձունքին հավասար բարձունքներ ունենք հենց Լելե թեփեի դեմը»։

Նախարարը խոսեց նաև այն մասին, թե Արցախի ներքաղաքական խնդիրներն ինչպե՞ս են անդրադառնում Պաշտպանության բանակի զգոնության վրա: «Բանակը մեր հասարակության մի մասն է, հնարավոր չէ, որ չազդի, բայց համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի, Զինված ուժերը ապաքաղաքական է և գտնվում է քաղաքացիական ուժերի հսկողության տակ: Մենք իրավունք չունենք անդամակցել հասարակական-քաղաքական կազմակերպություններին, ես նախազգուշացրել եմ իմ ենթականերին, որովհետև ահազանգեր ունենք, որ նման բաներ են հնարավոր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Արցախում կան քաղաքական ուժեր, որոնց անդամները մոտենում են այս կամ այն սպային, այս կամ այն պայմանագրային ծառայողին և համոզում, որ անդամակցեն իրենց:

«Սակայն նրանց կոպիտ պատասխան են տվել»,- նշեց ՊՆ նախարարը։

Ասուլիսի ընթացքում հարց հնչեց նաև սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների մասին։ Նախարարի տեղեկացմամբ՝ հիմա այդ ուժերրը հիմնականում հետ են քաշված: «Մեր եզրակացությունն այն է, որ հնարավոր է ցանկացած սադրանք: Ցանկացած փոքր միջադեպ կարող է վերածվել լայնամասշտաբ գործողությունների: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք»,- ընդգծեց նախարարը։

Մանրամասները’ տեսանյութում: