Նոր դժգոհություն Մոսկվայից. Լավրովը հայ-ռուսական հարաբերությունների լարման մեղավորներ է փնտրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դժգոհել է Հայաստանում, իր ձևակերպմամբ, հակառուսական տրամադրություններից։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե «Ռուսաստանը Հարավային Կովկասում տեսնում է ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր»։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան այս անգամ հակառուսական գործունեության մեջ մեղադրում է հասարակական կազմակերպություններին։

«Մենք գիտենք հասարակական կազմակերպությունների թվի մասին, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, նախկինում ևս քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և ՌԴ-ի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։ Ճիշտ հակառակը՝ դրանք միտված են հող ստեղծելու հակառուսական տրամադրությունների և այդ տարածաշրջանում Հայաստանով, առաջին հերթին, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջմղման համար։ Մենք տեսնում ենք, որ այդ փորձերը հասնում են ինչ-որ արդյունքների»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությունը հաջորդում է շուրջ տասն օր առաջ հայաստանյան 15 ՀԿ-ների տարածած հայտարարությանը, որտեղ մատնանշված էին ռուսական կողմի անգործությունն ու թերացումները Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների, ինչպես նաև Արցախում եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում։ ՀԿ-ներն իշխանություններին կոչ էին արել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել, Գյումրիից հեռացնել 102-րդ ռազմաբազան, սահմանների պահպանությունն ամբողջությամբ փոխանցել ՀՀ սահմանապահ զորքերին, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, նաև թույլ չտալ օտարերկրյա ուժերին՝ միջամտել Հայաստանի ներքաղաքական հարցերին։

Այս հայտարարությանը միացած Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Լավրովի խոսքերը մեկնաբանում է որպես բռնապետական կամ կիսաբռնապետական պետության պաշտոնյայի կողմից արված հայտարարություն՝ շեշտելով ժողովրդավարական պետություններում կարծիքների բազմազանության կարևորությունը։

Դեռևս 2023 թվականի մայիսին հրապարակվել էին Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների արդյունքները։ Դրանց համաձայն՝ հարցմանը մասնակցած հայաստանցիները կարծում են, որ Թուրքիայից և Ադրբեջանից հետո Հայաստանի համար ամենամեծ քաղաքական և տնտեսական սպառնալիքը ներկայացնում է Ռուսաստանը։

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանում ՀԿ-ները ջատագովում են հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը, բայց ոչ Կրեմլի վարած քաղաքականությանը, քանի որ, ըստ Խուրշուդյանի, ՌԴ-ն այնքանով է ռազմավարական դաշանակից ՀՀ-ի համար, որքան Թուրքիան և Ադրբեջանը։

Լևոն Բարսեղյանը Լավրովի դիրքորոշումը պայմանավորում է այն հանգամանքով, որ Ռուսաստանում ժողովրդավարություն չկա, ինչի համար էլ փորձ է արվում ճնշել Հայաստանում ժողովրդավարության ալիքը։

Այդուհանդերձ, Լավրովը հայաստանյան ՀԿ-ների հասցեին քննադատությունն ավարտել է ուշագրավ հայտարարությամբ։ ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը, որում ՀՀ վարչապետն ասել էր, թե Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան