Առերեսում Փաշինյանի փոխարեն թիկնապահների հետ. Վարուժան Ավետիսյանի որդու գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
Բոլորը

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է։ Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ քննության ավելի քան երեք ամիսների ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն կատարվել, ավելին՝ ամենակարևոր առերեսումն Ավետիսյանի հետ քննիչի կողմից նշանակվել է ոչ թե Փաշինյանի, այլ նրա անվտանգության աշխատակիցների հետ, որից իրենք հրաժարվել են։

Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին Երևանի Անգլիական այգում։ Ըստ Դավիթի՝ ինքը պատահմամբ հանդիպել էր վարչապետին և նրա տիկնոջը։ Նրանց կողքով անցնելիս թեթև հրել էր Փաշինյանին և ասել՝ պատասխան է տալու զոհված ընկերների համար։ Դրան հաջորդել են անվտանգության աշխատակիցների և ոստիկանների գործողությունները։

Դավիթին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով։ 65 ժամ անց տղան ազատ է արձակվել, սակայն կասկածանքը փոխարինվել է մեղադրանքով․ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Թեև նախաքննության ավարտից հետո պաշտպանական կողմին դեռևս չի տրամադրվել մեղադրական եզրակացությունը, սակայն պաշտպանի խոսքով՝ մեղադրանքն անհեթեթ է։

Պապիկյանի դիտարկմամբ նախաքննական գործընթացը ևս սահուն չի անցել։ Ըստ նրա՝ շուրջ երկու ամիս որևէ գործողություն չի իրականացվել, սակայն, քննության ժամկետը լրանալու ժամանակ քննիչը հավելյալ մեկ ամիս է խնդրել, որը տրամադրվում է միայն բացառիկ դեպքերում։

Պաշտպանի գնահատմամբ հարցաքննված վկա ոստիկանների և Փաշինյանի անվտանգության աշխատակիցների ցուցմունքներում էական հակասություններ կան։

Եթե Դավիթ Ավետիսյանը մեղավոր ճանաչվի այս պահին առաջադրված հոդվածով, նրան սպառնում է պատիժ՝ տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան