Ամբողջ կյանքը՝ մեկ ճամպրուկում․ արցախցի 13 հոգանոց ընտանիքում մեծահասակները հատակին են քնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
Բոլորը

50-ամյա Լուսինե Գրիգորյանը հինգ տասնյամյակի ընթացքում երեք անգամ գաղթի ճամփան է բռնել․ սկզբից արցախյան առաջին պատերազմն էր, հետո՝ 44-օրյա մարտերը, իսկ վերջինը տիկին Լուսինեին ու նրա ընտանիքին, կարծես, անժամկետ է տեղահանել սեփական հայրենիքից։ Պատմում է՝ սեպտեմբերի 26-ի գիշերը 13 հոգով թողել են տունն ու ուղևորվել դեպի անորոշություն։

Անգամ շրջափակման ինը ծանր ու դժվար ամիսներն ընտանիքը ժպիտով է հիշում։ Պատմում են՝ երեխաների համար փորձել են ամենաանհասանելի թվացող քաղցրավենիքը պատրաստել սակավ մթերքներով։ Իննամսյա շրջափակումից հետո երեխաներին առաջինը քաղցրավենիք առաջարկել են Հակարիի կամրջի անցակետում՝ ադրբեջանցիները, որոնցից ընտանիքը հրաժարվել է։ Տիկին Լուսինեն պատմում է՝ սարսափից դողալով են անցակետը հատել։

Գրեթե 50 ժամ է տևել Գրիգորյանների գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Տեղ հասնելուց հետո միայն կարողացել են հանգիստ շունչ քաշել․ հիմա արդեն ժպիտով պատմում են ջերմ հյուրընկալության մասին։ Բայց Հայաստանում ընտանիքի համար նոր բարդություններ սկսվեցին․ 13 հոգանոց ընտանիքին, որտեղ 6-ը անչափահաս երեխաներ են, առաջարկել են  սահմանամերձ կացարաններ, սակայն պատերազմի սարսափների մասին հիշողությունները դեռ թարմ են։

Ընտանիքի հետ Հայաստան է եկել նաև Տաթևի ամուսնու եղբոր ընտանիքը։ Կինը՝ Սրբուհին, ցավով է նշում՝ եկել են առանց ամուսնու․ Գառնիկը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կամավոր էր գնացել հենց առաջին օրը, սակայն 3 օր անց վիրավորվել է, իսկ 7 օր անց՝ արդեն Հայաստանում՝ բժշկական կենտրոնում մահացել։

Իսկ պատերազմի արհավիրքը երեխաների աչքերով ամենացավոտն է․ 12-ամյա Անին ընտանիքի ավագ երեխան է, պատերազմի մասին խոսելիս փորձում է ժպտալ, սակայն աչքերի վախը մատնում է աղջկան։ Իսկ զինվոր դառնալ ցանկացող Էդվարդը հպարտությամբ է ասում՝ կրակոցներից չի վախեցել։ Եղբոր խոսքը շարունակում է 9-ամյա Վալերիան՝ փորձելով փոխանցել պատերազմին առաջին արձագանքը։ Իսկ 8-ամյա Էդիտան էլ ափսոսանքով նշում է, որ դասընկերների հետ կապ հաստատել չի կարողանում։ Անուշիկն ընտանիքի ամենափոքրիկն է։ Հարցերին ծիծաղելով է պատասխանում, երբեմն էլ՝ հարցը չհասկանալով։

Մինչ մենք զրուցում ենք փոքրիկների հետ, Տաթևը հեռախոսում գտնում է ապաստարանում արված նկարներից մեկը, ցույց տալիս ու պատմում՝ մտածում էին՝ մի քանի ժամ են անցկացնելու ցուրտ նկուղում։

Բազմանդամ ընտանիքը մի կերպ կարողացել է 150 հազար դրամով վարձակալել ամբողջովին դատարկ տուն Էջմիածին քաղաքում։ Առաջին մի քանի օրը հատակին  են քնել, հետագա օրերին բարերարների կողմից ստացել են 2 մահճակալ, որոնք այսօր բավականացնում են միայն երեխաներին․ մեծահասկաները շարունակում են սառը հատակին քնել, չունեն սառնարան, գազօջախ, սպասք, լվացքի մեքենա և ամենակարևորը՝ մահճակալներ։  

Ընտանիքն օգնություն չի խնդրում, տիկին Լուսինեն ասում է՝ իրենք աշխատավոր են, ինքը գլխավոր խոհարար է աշխատել Ստեփանակերտում, մյուս անդամները ևս միշտ աշխատել են, ուղղակի այս պահին անորոշության մեջ են։ Իսկ Արցախ վերադառնալու միտքը շարունակում է հետապնդել ընտանիքին, սակայն անմիջապես հավելում են՝ Ադրբեջանի տիրապետության ներքո Արցախում ապրելը բացառում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան