«Միայն փոքր գնդակս եմ վերցրել»․ հայտնի լուսանկարի տղան՝ Արսենը, երկրորդ անգամ է Արցախից տեղահանվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

44-օրյա պատերազմի օրերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ արված լուսանկարի հերոսներից մեկը՝ Արսենը, կրկին Հայաստանում է։ 2020-ի պատերազմից հետո ընտանիքի հետ վերադարձել էր Արցախ՝ Ստեփանակերտ։ Վարձով էին ապրում։

Ընտանիքի հայրը Արցախի ՊԲ-ում պայմանագրային զինծառայող էր։ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ դիրքերում է եղել։ Զենքերը հանձնելու վերաբերյալ որոշմանը դժվարությամբ է հարմակերպվել․ ասում է՝ ստիպված էինք։ 

3 տարի անց ընտանիքը կրկին ստիպված եղավ թողնել ամեն ինչ ու հեռանալ։ 

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ արված հայտնի լուսանկարում Արսենը մորաքրոջ տղաների հետ է։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընտանիքով եկեղեցում էին պատսպարվել՝ հրթիռակոծությունից պաշտպանվելու համար։ 

«Ես պադվալում էի, հետո սամալյոտով խփեցին։ Դուռը ուզեց կպնի իմ ոտին, մի հատ մարդ եկավ, ինձ էն կողմ քաշեց։ Ես հետո երկու ժամ ու կես չեմ կարողացել խոսել»,- պատմում է 8-ամյա տղան։

Արցախից հեռանալ չէր ուզում, կարոտում է։ 

Երբ պարզ է դարձել, որ բռնի տեղահանությանն այլընտրանք չկա, մեկ օր ստիպված են եղել Արցախի Կառավարության շենքի դիմաց սպասել, հետո գնացել արդեն Ստեփանակերտի օդանավակայան։ Միայն վերջին օրը ռուս խաղաղապահներն ուտելիք են բաժանել։ 

Հայաստան հասնելուց հետո 2 օր Գորիսում են մնացել, հետո տեղափոխվել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի ակումբ։ Աշխենի մայրն ու քույրը դեռ գյուղի ակումբում են․ մայրը վատառողջ է, իսկ տանը տարրական պայմաններ չկան, սանհանգույց չունեն։ 

«Էստեղ եկանք, դատարկ էր, ոչ մի բան չկար, էս մեր մոտի հարևանն ամեն ինչը տվեց, մինչև հիմա էլ ամեն ինչով օգնում է, նույնիսկ լվացքն էլ իրենց տանն եմ անում»,- նշում է Աշխենը։

Արսենը շուտով պիտի դպրոց գնա, երկրորդ դասարան է, Նունեն՝ մանկապարտեզ։ Հագուստի ու գրենական պիտույքների կարիք էլ ունեն։

Աշխատանքի խնդիր ևս ունեն։ Աշխենը մասնագիտությամբ մանկավարժ է, ամուսինն էլ թեև զինվորական է, բայց ասում է՝ ինչ լինի գործ լինի՝ կանի։ ՀՀ Կառավարության աջակցությունից դեռևս չեն հասցրել օգտվել, բանկային քարտի հետ կապված խնդիր ունեն․ մինչ այդ՝ անծանոթներն են օգնում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան