Սերժ Սարգսյանն ընդունել է Հրվ. Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Լուրեր

12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլսի 6-ին այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հերբերտ Զալբերին պաշտոնավարման ընթացքում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին: Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի կողմից Հայաստանում ապաստանած սիրիացի մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար: 
Սերժ Սարգսյանը և Հերբերտ Զալբերն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: Նախագահը մտահոգիչ է համարել, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը՝ մեծացնելով լարվածությունը և չանսալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին: 

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է համարել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել լարվածության մեծացումից խուսափելու և դեպի բանակցային գործընթաց ճանապարհ հարթելու համար: