Մարտակերտցի 15-ամյա Սյուզաննան երազում է բժիշկ դառնալ ու կյանքեր փրկել․ քոլեջները հրաժարվում են ընդունել՝ ուստարին սկսվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Շրջափակված 9 ամիսներ, սննդի ու վառելիքի պակաս, բազմաթիվ զրկանքներ ու անվերջ թվացող անորոշություն։ Թեև արցախցիների համար առաջնայինը կենսական ապահովության հարցն էր, այնուամենայնիվ, այս ընթացքում 15-ամյա Սյուզաննան փորձում էր բաց չթողնել իր տարիների երազանքը՝ բժիշկ դառնալ ու կյանքեր փրկել։

«Մանկուց երազել եմ դառնալ բժիշկ, քանի որ բժիշկները կյանքեր են փրկում, և ես նույնպես ուզում եմ դառնալ այդ առաքյալներից մեկը և իմ մասնագիտությամբ օգնել իմ հայրենակիցներին», ասում է Սյուզաննան։

Սյուզաննան հիմնական կրթությունը ստանալուց հետո որոշել էր Հերացու անվան բժշկական քոլեջ ընդունվել, սակայն Արցախի շրջափակման պատճառով հնարավորություն չի ունեցել քննություններին մասնակցել։

Չնայած ուսուցիչների մեծ ջանքերին՝ Արցախում էապես տուժել էր նաև դասապրոցեսը։ Վառելիքի, գրենական պիտույքների, գրքերի պակասը զգացնել էր տալիս, իսկ Արցախի խստաշունչ ձմեռն է՛լ ավելի էր բարդացնում խնդիրը, շատ դպրոցներ անցել էին հեռավար ուսուցման։

«Մենք ևս դադարեցրել էինք դասապրոցեսը, սակայն կարճ ժամանակահատվածով, քանի որ դպրոցը ջեռուցվում է փայտով: Մեր ուսուցիչները փորձում են պարապմունքները կազմակերպել հնարավորինս հագեցած, սակայն դպրոցում բացակայում են լաբորատոր սարքավորումները, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների այս կամ այն թեման ավելի լավ յուրացնելու համար բացը լրացնում էինք համացանցով»,- պատմում է Սյուզաննան։

Բռնի տեղահանված Հոռաթաղի դպրոցի տնօրենի խոսքով՝ Սյուզաննան միակը չէ, որն Արցախի շրջափակման պատճառով չի կարողացել ընդունվել Հայաստանի ուսումնական հաստատություններ։

«Ավարտական դասարանների ուսուցիչներից 3 աշակերտ ուզում էին Հայաստանի քոլեջում ուսումը շարունակել, բայց շրջափակման պատճառով չկարողացան գալ Հայաստան, ու այդպես էլ կրթությունը որոշեցին շարունակել դպրոցի ավագ դասարաններում»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցի տնօրեն Արուսյակ Մարտիրոսյանը։

Սյուզաննան այժմ Երևանում է։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայից հետո նրա ընտանիքը նախ ստիպված եղավ հեռանալ գյուղից, հետո արդեն՝ Ստեփանակերտից։

Հայաստան հասնելուն պես Սյուզաննան փորձել է բժշկական քոլեջում ուսումը շարունակելու տարբերակներ փնտրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան