Հայրենիքը սիրենք գործով. ԼՂ-ից տեղահանվածների համար օգնություն հավաքագրելուն նաև արտերկրից են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
Բոլորը

Տերյան 105 հասցեում արդեն ավելի քան տասն օր Արցախից բռնի տեղահանվածների համար օգնություն է հավաքվում․ սնունդ, քաղցրավենիք,  դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև մանկասայլակներ․ մեծ ու փոքր հավաքում են առաջին անհրաժեշտության այն ամենը, ինչը հարկավոր է հայրենիքից ձեռնունայն տեղահանված մեր հայրենակիցներին։ Այստեղ նախ գրանցում են օգնության կարիք ունեցող արցախահայերին, հավաքագրում նրանց հասցեները ու կամավորների միջոցով օգնություն ուղարկում, այդ թվում՝ մարզեր։ Մինչ մեր նկարահանումն արդեն իսկ մեքենաներն ուղևորվել էին Գորիս, Կոռնիձոր, Արմավիր, Վանաձոր։

Տեղում օգնություն ևս տրամադրում են՝ հիմնականում մանկասայլակ ու տակդիրներ։ Այս ամենի նախաձեռնողը դերասանուհի Անաիս Սարդարյանն է։ Օրական կարողանում են օգնել մինչև 3500 քաղաքացու, նպատակն է այս թիվը հասցնել 100․000-ի։ Օգնություն ուղարկում են նաև հյուրատներ, որտեղ մեծ թվով արցախահայեր են տեղավորվել։

«Ամեն օր, երբ տուն եմ գնում, ասում եմ՝ առավոտյան ո՛չ ոսկորներս են աշխատելու, ո՛չ էլ ի վիճակի եմ լինելու վեր կենալ անկողնուց: Բայց որ գիտեմ՝ հայերն այսքան օգնություն են ուղարկում ու իմ կամավորներն օրուգիշեր տանջվում են․․․ Ես ընդամենը կապող օղակ եմ հանդիսանում այն մարդկանց միջև, որոնք օգնում են և որոնք օգնության կարիք ունեն»,- ընդգծում է դերասանուհին։

Իսկ օգնողները շատ են՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։ Անաիս Սարդարյանն ասում է՝ կամավորներն այնքան են հմտացել, որ առանց իրեն էլ գլուխ հանում են։

Արցախահայերին օգնելու համար Պավել Սարդարյանն անձամբ է Իսպանիայից եկել Հայաստան։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին այս նախաձեռնության շրջանակում օգնում են նաև Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից:

«Տեսա համացանցով, որ նման նախաձեռնություն կա, հասկացա, որ պիտի գամ Հայաստան, օգնեմ»,- ասում է Պավել Սարդարյանը։

Անաիս Սարդարյանն էլ ասում է՝ տղա կամավորներ են անհրաժեշտ, հորդորում է միանալ արցախահայերին օգնող թիմին։

Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Արցախից բռնի տեղահանվել է 100,632 քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան