Անհրաժեշտ է զբաղվել արցախցիների գույքային իրավունքների պաշտպանությամբ․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների Հայաստան տեղափոխման ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եղել է Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, փաստահավաք գործունեություն իրականացրել, զրույցներ ունեցել տեղահանված քաղաքացիների հետ։

Անահիտ Մանասյանը ևս պարբերաբար եղել է այս վայրերում և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին։ Factor TV-ի հետ զրույցում Անահիտ Մանասյանն անդրադարձել է տեղահանված անձանց հիմնարար իրավունքների խախտումներին, գույքային և այլ իրավունքների վերականգնման մեխանիզմներին, տեղահանված անձանց կարգավիճակին առնչվող և այլ հարցերի։ 

Հատկապես Լաչինի միջանցքի արգելափակման պահից սկսած՝ չկա մի հիմնարար իրավունք, որը խախտված չլինի, ասում է Անահիտ Մանասյանը։ 

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացից։

Խոսելով Հռոմի ստատուտի վավերացման գործընթացից՝ Անահիտ Մանասյանը նշեց, որ որևէ իրավական գործիք երբևէ չի կարող միակ և բացառիկ միջոցը լինել՝ խնդիրները լուծելու համար, բայց  ցանկացած իրավական  գործիք կարող է որոշակի չափով նպաստել խնդիրների լուծմանը, եթե իհարկե  այդ գործիքները պատշաճ և ճիշտ են օգտագործվում։

«Չեմ կարծում, որ  ստատուտի վավերացումը մեզ կարող էր փրկել  Էթնիկ զտման ամբողջ քաղաքականությունից, բայց նաև կարևոր եմ համարում, որ բոլոր իրավական գործիքները պատշաճ մակարդակով օգտագործվեն՝ թե՛ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների, թե՛ նմանատիպ  արարքները հետագայում  կանխելու տեսանկյունից»,- ասաց Մանասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան