Ժամանակն է, որ ԵՄ-ն ավելի կոշտ խոսի Ադրբեջանի հետ․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակում սկսելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կորցրել է եվրոպացիների վստահությունը։ Ադրբեջանի՝ որպես տրանսպորտային հանգույցի կարգավիճակը չի կարող պատճառ հանդիսանալ, որ ԵՄ-ն մեղմի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ։ Այս մասին գրել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։

Ըստ նրա՝ անցյալ շաբաթվա իրադարձությունները բանավեճ են առաջացնում Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի քաղաքականության խորը վերափոխման անհրաժեշտության մասին:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ուժ կիրառեց՝ հետ գրավելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքը՝ հատելով կարմիր գիծը, որը նրա համար գծել էին թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ը։ Հետևանքներն աղետալի են։ Վախենալով իրենց ապագայի համար՝ Ղարաբաղի հազարավոր հայեր այժմ զանգվածային ողբերգական արտագաղթ են կատարում իրենց հայրենիքից դեպի Հայաստան: Բրյուսելում և Վաշինգտոնում շատերը ցնցված և դավաճանված են զգում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից։ Հաղորդվում է, որ մինչև վերջին րոպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր մակարդակի զրուցակիցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին վստահեցնում էր, որ ռազմական գործողություն չի սկսելու»,- գրում է դե Վաալը։

Նա նշում է, թե մերժելով տարածաշրջան միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ջանքերը՝ Բաքուն մեծ պատասխանատվություն է կրում։ Թվային դարաշրջանում պատերազմական հանցագործությունները թաքցնելն այնքան էլ հեշտ չէ, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բացի այդ, ըստ դե Վաալի, աշխարհաքաղաքական հետևանքները նույնպես նշանակալի են:

«Այն փաստը, որ արևմտյան խաղացողներն ապշած էին, ամրապնդում է ենթադրությունը, որ Ալիևը նախապես համակարգել է իր ռազմական հարձակումը Մոսկվայի հետ, որն այնուհետև չկարողացավ դատապարտել Բաքվին, և ավելի սերտ հարաբերությունների մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Սա առավել արդիական է, քանի որ հաջորդ մեծ խնդիրը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ադրբեջանական էքսկլավ ծրագրվող տրանսպորտային երթուղին է։ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ընդհանուր շահ ունեն՝ պարտադրելու իրենց տարբերակը, որը վերջին երկուսն անվանում են «Զանգեզուրի միջանցք»՝ հնարավորինս քիչ հայկական վերահսկողությամբ երթուղու վրա, և, հնարավոր է, բռնի ուժ կիրառեն»,- գրում է դե Վաալը։

Նա նշում է, որ Ալիևը հավակնություններ ունի ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի մարզի նկատմամբ և կարող է դիմել նաև ուժի։

«Ադրբեջանը միշտ կլինի տրանսպորտային հանգույց, բայց կա երկու նախազգուշացում: Նախ՝ փորձագետները եզրակացնում են, որ ԵՄ-ի գազային գործարքը շատ քիչ հավանական է, որ ապահովելու է խոստացված գազի մեծ ծավալները։ Ավելի քան 3 կամ 4 միլիարդ խորանարդ մետր արտահանման մակարդակի հասնելու համար կպահանջվի ենթակառուցվածքների արդիականացում և դիմակայում՝ հաճախ անտեսված փաստին, որ Ռուսաստանը և Իրանը նույնպես շահագրգիռ կողմեր են հարավկովկասյան գազատարում: Երկրորդ՝ հաղորդակցությունն ու հակամարտությունն անքակտելիորեն կապված են: Միջին միջանցքի երթուղին, որն անցնում է Չինաստանից Կենտրոնական Ասիայով դեպի Հարավային Կովկասով Եվրոպա, բազմակողմ երթուղի է, որը ներառում է նաև Հայաստանը: Դրա գործարկման համար տարածաշրջանային համագործակցության կարիք կա, ֆինանսավորվում է արևմտյան կառավարությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից: Մի խոսքով՝ ժամանակն է, որ ԵՄ-ն շատ ավելի կոշտ խոսի Ադրբեջանի հետ»,- եզրափակում է հեղինակը։

Էմմա Չոբանյան