Պահպանել աշխատակցի` բանկի ընտրության կամավորության իրավունքը. ԿԳ նախարարը շրջաբերական է իջեցրել
Հասարակություն
20.07.2018 | 15:44ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջաբերական նամակով դիմել է նախարարության ենթակա կազմակերպությունների ղեկավարներին՝ իրենց աշխատակիցների` բանկի ընտրության կամավորության իրավունքը պահպանելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Խնդրում եմ աշխատավարձերի փոխանցման նպատակով բանկային քարտեր ստանալիս խստագույնս պահպանել աշխատակցի` բանկի ընտրության կամավորության իրավունքը»: