ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ռուբեն Վարդանյանն ազատ արձակվի․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
Բոլորը

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը համարում ենք ապօրինի, և ինչպիսի մեղադրանք էլ ներկայացնեն նրան, միանշանակ ապօրինի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ներգրավելով միջազգային գործընկերներին, որպեսզի Ռուբեն Վարդանյանին օր առաջ ազատի գերությունից։

«Ինչպիսի ցուցմունք էլ հիմա փորձեն կորզել, ինչպիսի քրեադատավարական պրոցեսներ էլ սկսեն Վարդանյանի նկատմամբ, պարզ է, որ դա ուժի ճնշման ներքո է և չի կարող հիմք հանդիսանալ ինչ-որ արդարադատություն իրականացնելու համար:

Ռուբեն Վարդանյանին շատ արագ պետք է հետ բերել և այս ուղղությամբ լուրջ աշխատանք է պետք տանել, ինչը կնպաստի, որպեսզի այդ խոսվող սև ցուցակները շրջանառությունից հանվեն:

Հնարավոր է՝ որևէ սև ցուցակ էլ չլինի, սակայն իրենք որոշակի մարդկանցից փորձեն հաշվեհարդար տեսնել: Իհարկե, ամեն ինչ անելու ենք՝ միջազգային հանրությանը ներգրավելով, որպեսզի մեր հայրենակիցներին, քաղաքացիներին ետ բերենք, և Ադրբեջանը պետք է դադարեցնի որևէ գործողություն, որն ուղղված է հաշվեհարդար տեսնելուն»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։