Ժամը 14։00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 հազար 500 անձ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ու վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Այսօր ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 70,500 բռնի տեղահանված անձ է հատել Հայաստանի սահմանը։ Նրանցից 50,866-ը հաշվառվել է։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց հոսքի ինտենսիվությունը չի նվազել։ Ժամում 1000 անձ է հաշվառվում, ուղղորդվում»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտում կան քաղաքացիներ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոց․ «Նրանց տեղափոխման հարցը դեռ բաց է մնում։ Այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Գորիսում 35 ավտոբուսներ են տեղակայված, երբ երթեւեկը թեթեւանա, այդ ավտոբուսները կկարողանան մեկնել Ստեփանակերտ։ Կա որոշակի պայմանավորվածություն մեկնման գործընթացի շուրջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։