ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունը վերահաստատում  է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը

Լուրեր

13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի միջև նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած  հանդիպմանը հաջորդիվ՝  ս.թ հուլիսի 19-ից 20-ը տեղի կունենա Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցելությունը Հայաստան:

Կ. Մատերնովան կհանդիպի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:

Նա հանդիպումներ կունենա նաև միջազգային ֆինանսական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի Արտաքին ներդրումային նախագծին նվիրված համաժողովի բացմանը և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էլեկտրոնային կառավարում  ծրագրի մեկնարկին:

Միջոցառմանը կներկայացվի երկրի բոլոր սահմանային անցակետերում և տրամադրվող այլ էլեկտրոնային ծառայությունների  փոխգործակցության ընդհանուր հարթակը, որին զուգահեռ կներկայացվի տեղեկատվություն նախկինում Եվրամիության կողմից էլեկտրոնային կառավարման ոլորտին տրամադրված աջակցության վերաբերյալ: