ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Հերիքնազ Որսկանյանը    

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Հերիքնազ Վանիկի Որսկանյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Հերիքնազ Որսկանյանը ծնվել է 1970 թ-ին։ 1994 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտացմամբ։ 1994-1997 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 2006 թ-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Հերիքնազ Որսկանյանը 1993 թ-ից աշխատել է Վաղարշապատի թիվ 9 և թիվ 7 դպրոցներում։  2015-2022 թթ-ին եղել է Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալն ուսումնական աշխատանքների գծով։ 1998 թ-ից նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։  2013 թ-ից ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, նաև գիտքարտուղարը։ 2015 թ-ից զբաղեցրել է ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը։ 2023 թ-ից ինստիտուտի Հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Հերիքնազ Որսկանյանի գիտական հետաքրքրությունների ոլորտներն են հայ հին և միջնադարյան գրականությունը և հայ նոր գրականությունը։ Նա հեղինակ է 1 մենագրության՝ «Ներսես Շնորհալու պոեմները», 33 հոդվածի։ Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների:

2015 թ-ին Հերիքնազ Որսկանյանը ստացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը, իսկ 2018 թ-ին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով։

Հերիքնազ Որսկանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 2023-2026 թթ-ի զարգացման ծրագիրը։ Նա նշեց, որ ինստիտուտի զարգացման ռազմավարական ուղղություններն են ազգային ինքնության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետազոտությունների խթանումը, հայ գրականության միջազգային ճանաչելիության բարձրացումը, միջազգային համագործակցության ամրապնդումը, միջգիտակարգային ուսումնասիրությունների,  երիտասարդ գիտնականների պատրաստվածության զարգացումը, ինստիտուտի հետազոտությունների թվայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացումը:

«Մենք նպատակ ունենք իրականացնել Արցախի թեմային նվիրված հետազոտություններ, հրատարակել ‹‹Հայ գրականության պատմության››, հայ դասականների երկերի ակադեմիական հատորներ, գրողների կյանքի և ստեղծագործության տարեգրություններ, ապահովել համագործակցություն գիտական կենտրոնների և թանգարանների հետ», – ասաց Հերիքնազ Որսկանյանը։