9-ը ուղղորդման դեպքերից 4-ը ասոցացվում էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ. Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Քանի որ խախտումների թվաքանակը դիտարկած տեղամասերի թվաքանակի համեմատ, ըստ էության, շատ կոնկրետ է, խախտումները զանգվածային բնույթ չեն կրել։ Մենք այս պահին չենք կարող միանշանակ գնահատական տալ․ վերջնական արդյունքները դեռ պիտի ամփոփենք»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Անկախ դիտորդ»-ին մաս կազմող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ առանձին տեղամասերում քվեարկության մասնակցածների թիվն ընդհանուր Երևանում քվեարկության մասնակցածների թվի համեմատ, թե ինչ շեղումներ կան, որոնք ընտրողների վարքագծի առումով կարող են կասկածելի համարվել․ «Մի բան կարող եմ ձեզ ասել՝ որպես լրացուցիչ տվյալ։ Մեր գործընկեր «Գոլոս» հայտնի կազմակերպության մասնագետի կողմից քվեարկության արդյունքների մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս հետաքրքիր օրինաչափություն․ այն տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակիցների թիվն ավելանում է, այնտեղ ՔՊ-ի օգտին կողմ քվեարկողների թիվը նվազում է։

Ճիշտ է՝ մենք արձանագրել ենք ընտրողների ուղղորդման դեպքերը, և, ի դեպ, միջանկյալ արդյունքների ամփոփման ժամանակ ես ներկայացրել եմ, որ 9-ը ուղղորդման դեպքերից 4-ը ասոցացվում էր ՔՊ-ի հետ, մեկական դեպքեր Հանրապետության, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և «Մայր Հայաստանի» օգտին, ուստի թվում էր՝ այս պատկերի մեջ, որտեղ մասնակցությունը մեծ է, ՔՊ-ն ավելի շատ ձայն պիտի ստանար, բայց մաթեմատիկական վերլուծությունն այլ օրինաչափություն է ցույց տալիս։

Այն մեխանիզմները, որ տարիներ օգտագործվում էր և չկիրառվեց հեղափոխությունից հետո, Երևանի ավագանու այս ընտրությունների ժամանակ որոշ գործիքակազմեր ներդրվեցին՝ մասնավորապես վարչական ռեսուրսի օգտագործումը, նախընտրական հավաքներին մարդկանց «բերման ենթարկելը», որոշ տեղամասերում «տասովշչիկների» կամ «ձայնային ձեռներեցների» ինստիտուտի կիրառումը։ Սրա համար առաջին հերթին իշխանությունն է պատասխանատու՝ կանխելու նման երևույթները»։

Մանրամասները՝ տեսանյութում։