Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է Բախմուտի մերձակայքում գտնվող Անդրեևկա բնակավայրի գրավման մասին

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր շտաբը ուրբաթ առավոտյան իր զեկույցում հաստատել է Բախմուտի մերձակայքում գտնվող Անդրեևկա գյուղի գրավումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հարձակողական գործողությունների ընթացքում պաշտպանական ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Կլեշչևկայի շրջանում։ Հարձակման ժամանակ Անդրեևկան գրավվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կլեշչեևկան և Անդրեևկան, ավելի ճիշտ՝ այժմ արդեն դրանց ավերակները, գտնվում են Բախմուտի ավերակներից մի քանի կիլոմետր հարավ։

Ամառվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերը փորձում են շրջապատել Բախմուտը և գրավել Կլեշչևկայի տարածքում գերիշխող դիրք ունեցող բարձունքները։ Անդրեևկան գտնվում է ավելի հարավ և Բախմուտից ավելի հեռու:

Հինգշաբթի օրը Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել էր Անդրեևկայի գրավման մասին, սակայն հետո այդ տարածքում կռվող ստորաբաժանումների ներկայացուցիչներն այս հայտարարությունը վաղաժամ որակեցին։ Մալյարն ի պատասխան նշել էր, որ առանց զինվորականների հետ համաձայնեցնելու ոչինչ չի հայտարարում ճակատում տիրող իրավիճակի մասին։