Ադրբեջանը ուժի սպառնալիքով ուզում է ստանալ այն, ինչը դուք եք խոստացել․ Փաշինյանը՝ Աննա Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022-ի ապրիլին դուք ասում էիք՝ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և մենք կապահովենք կոնսոլիդացիա Հայաստանի շուրջը: 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունվեց հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլ ուղղակի ոչնչացրեցիք այն: Դրանից հետո ի՞նչ ստացվեց: Այսօր խոսում եք այն մասին, որ պարտավորված եք եղել ՀՀ տարածքային ամբողջականությունը պահելու համար այդ հայտարարությունը ստորագրել կամ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Հիմա հարց է առաջանում. ապահովեցի՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կասեցրեցի՞ք բոլոր բոլոր հնարավոր սպառնալիքները, որոնք այսօր կան Հայաստանի առջև: Պատասխանը «ոչ»-ն է: Միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք միջազգային մեկուսացում: Պրահայի ձեր հայտարարությամբ Արցախը այսօր հայտնվել է բլոկադայի մեջ, 120 հազար արցախցիներն էլ սովամահ են լինում»,- այս մասին այսօր ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Անդրադառնալով սահմաններին Ադրբեջանի զինուժի կուտակումներին, նա հարց ուղղեց վարչապետին. «Ի՞նչ եք անում նոր էսկալացիան թույլ չտալու համար և երկրորդը, ի՞նչ եք պայմանավորվել, ի՞նչ եք խոստացել, որ Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ այն, ինչ որ դուք եք խոստացել: Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը դուք 1999 թվականին պայմանավորվել եք: Ուզում է ստանալ այն, ինչը դուք ավելի ուշ էլ եք պայմանավորվել, ուզում է ստանալ այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք համաձայնել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում: Այ դա էր ուզում ստանալ Ադրբեջանը:

Միջազգային մեկուսացման մասին եք խոսում։ Այդ զենքը, որ Ադրբեջանը ձեռք է բերել, ե՞րբ է ձեռք բերել և որտեղից: Եվ այդ նույն ընթացքում Հայաստանն ինչքան զենք է ձեռք բերել:
Այո, ճիշտ եք ասում միջազգային մեկուսացման մասին: Այն փաստը, որ Ադրբեջանը 2000-2017 թվականը, դրանից հետո էլ ձեռք է բերել տասնյակ միլիարդների զենք-զինամթերք, այդ թվում մեր ռազմավարական դաշնակցից, ամենավառ վկայությունն է այն բանի, որ մենք միջազգային մեկուսացման մեջ ենք եղել, այդ թվում մեր մերձավոր դաշնակիցների շրջանակում: Բա որտեղի՞ց է ձեռք բերել այդ զենքը, բա ինչի՞ Հայաստանը չի կարողացել այդ զենքը ձեռք բերել: Բա էդ հարցերը չեք տալի՞ս»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է խոստացել Ադրբեջանին, Փաշինյանն ասաց. «Ես խոստացել եմ այն, ինչի մասին հրապարակային դուք կարող եք գտնել ինտերնետում իմ խոսքերից: Դրանից դուրս ես որևէ բան չեմ խոստացել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով՝ Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչը դուք խոստացել է՝ սկսած Մեղրիի փոխանակման ծրագրից, շարունակած Ստամբուլի հռչակագրի ստորագրմամբ և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։