Փաշինյանը փորձում էր լղոզել Էրդողանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

«Շուրջ մեկ քսանամյակ տարածաշրջանում, Արցախյան բանակցություններում Թուրքիան զրկված էր որևէ միջամտություն, բանակցությունների ընթացքի վրա ազդելու հնարավորությունից։

Ցավոք, այս իշխանության ապաշնորհ դիվանագիտության արդյունքում երկրը դարձրել են անկարող ու Անկարային թույլ են տվել ոչ միայն միջամտելու բոլոր հարցերում, այլևս թելադրելու, Հայաստանին պարտադրելու խաղի կանոները»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին այս կարծիքը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երեկ կմկմալով Հանրային հեռուստատեսության եթերում Փաշինյանը փորձում էր լղոզել Էրդողանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը։
Ընդհանրական ձևակերպումների տակ հստակ կար ուղերձ՝ Թուրքիան որոշիչ դեր է խաղում, թե ինչպիսին կլինի Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունը։ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը, ադրբեջանա-թուրքական ագրեսիվ, ձղաձիգ արձագանք-սպառնալիքներից հետո՝ Փաշինյանի շտապողականությունը Անկարայի հետ խոսելու, Արցախի նախագահին չշնորհավորել ու խուսանավելու փաստերը վկայում են՝ գործ ունենք ադրբեջանա-թուրքական սպառնալիքի ու ճնշումների հետ։

Նախօրեին Փաշինյանը շարունակեց նույն իր քաղաքական գիծը՝ բացառապես ադրբեջանական թեզերով, չօգտագործելով հայկական դիվանագիտության անցնող 30-ամյա հիմնավոր փաստարկներից գեթ մեկը, և նորից ու նորից հայ ժողովրդին համոզելով, թե Արցախը միշտ էլ դիտվել է Ադրբեջանի կազմում»։

Մանուկյանը ներկայացրեց մի քանի փաստ, թե ինչպիսի ազատ Արցախ ենք ունեցել, աշխարհն ինչպես է նրա հետ հարաբերվել տարիներ շարունակ։

Մանրամասները՝ տեսանյութում։