ՀՀ-ն մինչ օրս չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանը։ Նիստի օրակարգում ընդգրկվել է 54 հարց:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսք ուղղեց Արցախի Հանրապետության ժողովրդին։

«Այս դժվարին օրերին սեփական հայրենիքում ազատ ապրելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և դժվարին մարտահրավերները դիմագրավող Արցախի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ.

Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգում  թերևս կարող էր առաջին կետը լինել շաբաթ օրը Արցախի  Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված Հայաստանի խորհրդարանի կողմից ողջույնի ուղերձ հղելու հարցը։

Ամեն  դեպքում Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել  Արցախի մեր քաղաքացիներին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցնելով՝ առաջին իսկ քվեարկությամբ 22 կողմ ձայնով Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։

Շատ պատասխանատու փուլ Արցախի համար, երբ որ երկիրը դիմագրավում է  լուրջ մարտահրավերների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ներքին, հումանիտար, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է  վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք»։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը շնորհավորել է  Սամվել Շահրամայանին, որոշ երկրներ՝ Ուկրաինան, Թուրքիան, դատապարտել են այս ընտրությունը։

«Որքան էլ զարմանալի է՝ պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, չի հղվել»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։