Դրանում ոչ մի լավ բան չկա Հայաստանի համար. Լավրովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին

Լուրեր

15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
Բոլորը

Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը: Առավել ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Լավրովը նաև նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները տարօրինակ են թվում ՝ հաշվի առնելով, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում զորավարժություններից։

«Իհարկե, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Եվ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում ՝ հենց Հայաստանի։ Հայկական ղեկավարության գործողությունները ափսոսանք են առաջացնում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ին Արցախի նախագահին կից հակաճգնաճամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել էր 14 կետից բաղկացած մի փաստաթղթի նախագիծ, որը, ըստ Պետրոսյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է Երևանին ու Բաքվին։ Նախագծում Կրեմլն առաջարկել էր, թե ինչպես պետք է արցախահայերն ապրեն Ադրբեջանի կազմում։

«Խորհրդային Ադրբեջանի նախկին ինքնավար մարզ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանի օրենսդրության համաձայն» վերնագրով նախագծում նշվում է, որ հայ բնակչությունը պետք է հավասար իրավական պաշտպանություն ունենա և խտրականության չենթարկվի ո՛չ լեզվի, ո՛չ ազգային, ո՛չ կրոնական հիմքով, պետք է համամասնորեն մաս կազմի Ադրբեջանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը, այդ թվում՝ Ադրբեջանի դատախազությունում և ոստիկանությունում, մասնակցի հայ բնակչությանը վերաբերող որոշումների կայացմանը: