«Չեք ուզում՝ մի առեք, սա բիզնես է»․ դասագրքերի շուրջ բողոքի երկրորդ ալիքի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

Ուսումնական այս տարին 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիների համար տհաճ անակնկալով սկսվեց․ նոր դասագրքերից շատերը դեռ չեն հասել դպրոցներ, որոշներն էլ առհասարակ մշակման փուլում են։ Կրքերն ավելի բորբոքվեցին, երբ հրատարակչություններն ու գրախանութները սկսեցին վաճառքի հանել դասագրքեր։ Սոցիալական կայքերում այս հաստատություններին մեղադրեցին առիթից օգտվելու և դպրոցականների հաշվին բիզնես անելու մեջ։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը պնդում է՝ իրենց կողմից դասագրքերի վաճառքն ամբողջովին օրինական է։

«Այդ գրքերի համար մենք՝ որպես ստեղծագործող, ծախսել ենք 20 միլիոն դրամ գումար, դրա փոխարեն մեզ տալու են 6 միլիոն 300 հազար դրամ գումար: Ասացին՝ սա կարող ենք ձեզ վճարել։ Հիմա իմ հրատարակչությունը 100 հոգի աշխատող ունի, ես ինչպե՞ս պետք է պահեմ այն, բա բիզնես կազմակերպություն եմ, պետք է գիրքը հանեմ վաճառքի»,- ասում է նա:

Factor TV-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարությունից ծնողներին հորդորեցին զերծ մնալ մասնավորից դասագրքեր ձեռք բերելուց, քանի որ պետությունը սահմանված կարգով բոլոր աշակերտներին ապահովելու է դասագրքերով: Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ հանձնաժողովի նիստին անդրադարձավ դասագրքերի թեմային՝ տեղեկացնելով, որ մինչև սեպտեմբերի վերջ բոլոր դասագրքերը կհասնեն դպրոցներ:

Երևանի թիվ 4 հիմնական դպրոցում, օրինակ, նոր դասագրքերի ներդրման գործընթացը, ըստ ուսուցիչների, սահուն է անցել, փոխարենը ուսուցիչները, որոնք իրենք են ընտրում՝ որ դասագրքով իրականացնել դասապրոցեսը, մեկ այլ լուրջ խնդրի են բախվել։ Մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Քնարիկ Մաթևոսյանը փաստում է՝ իրենց քիչ ժամանակ էր տրվել դասագրքերն ուսումնասիրելու և դրանցից մեկն ընտրելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան