Գերմանիայի ԱԳ նախարարը Բայրամովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Լուրեր

27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
27.04.2026 | 17:00
Իոաննիսյանին հարցրեք` 2022-ին «Իմ քայլը» հիմնադրամի անունը կապ ունե՞ր համանուն դաշինքի հետ. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:50
Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը Պուտինի և Զելենսկիի հետ զրույցների մասին
27.04.2026 | 16:41
Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:38
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
27.04.2026 | 16:27
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի գործով չորս անձ է ձերբակալվել՝ ընտրողներին կաշառք խոստանալու կասկածանքով․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2026 | 16:16
Փաստաբաններիս խնդրել եմ դիտարկել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:04
Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը
27.04.2026 | 15:55
Մեքենա վարելու ուսուցումը ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել
27.04.2026 | 15:48
Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից
27.04.2026 | 15:44
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 15:42
2025-ին Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ ՆԳՆ
27.04.2026 | 15:39
ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշվում է, որ Բայրամովը Բերբոքին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ հատարարելով, թե Արցախում հումանիտար իրավիճակի և շրջափակման մասին Հայաստանի պնդումները, իբր, «անհիմն են և Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիների մաս են կազմում»։

Բացի այդ, Բայրամովը բողոքել է, իբր, Հայաստանի ռազմական սադրանքներից։

Հիշեցնենք, որ օրերս Բերբոքը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ավելի վաղ էլ Գերմանիայի ԱԳ նախարարը մտահոգություն էր  հայտնել Արցախում հումանիտար վատթար իրավիճակի առնչությամբ։

«Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է։ Մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար»,- հայտարարել էր Բերբոքը։

Էմմա Չոբանյան