Ադրբեջանում ձերբակալել են Լաչինի միջանցքը փակած «էկոատիվիստներից» մեկին՝ Հայաստանին օգտին լրտեսության, պետական դավաճանության մեղադրանքով

Լուրեր

22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
22.05.2026 | 12:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում լրտեսներ կան // ԱԱԾ-ն խուզարկում է «Մայր Հայաստանի» գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 12:01
Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Հայաստանում սպասվող ընտրությունների միջազգային մոնիթորինգի գործընթացը
22.05.2026 | 11:53
Անդրանիկ Թևանյանին ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նախորդ տարվա դեկտմբերի Ադրբեջանի իշխանությունների հրահանգով Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված, «էկոակտիստների» շուրջ ուշագրավ զարգացումները շարունակում են։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդված և վերահսկվող տարբեր կազմակերպությունների, զինված ուժերի ներկայացուցիչներ դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը։ Միայն ապրիլի 23-ին միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո Բաքուն հեռացրեց «էկոակտիվիստներին»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում քննվում է 20-ամյա Ֆիդան Ալիևայի քրեական գործը։ Նա մեղադրվում է, իբր, Հայաստանի օգտին լրտեսության, հայկական հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274 հոդվածի (դավաճանություն) հատկանիշներով։ Սույն հոդվածը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Մի քանի ամիս առաջ Ֆիդան Ալիևան ձերբակալվել էր Պետական ​​անվտանգության ծառայության կողմից։ Հաղորդվում է, որ Ալիևան 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսված և 138 օր Լաչինի միջանցքը փակ պահած «էկոակտիվիստներից մեկն է», որն ակտիվորեն մասնակցել է ակցիային։

Ենթադրվում է, որ նա, իբր, տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ է ուղարկել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, ում հետ ծանոթացել է Տելեգրամ հարթակում։

Դատարանում ցուցմունք տված Ալիևան իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա պատմել է, որ կարծել է՝ անձը, ում հետ ծանոթացել է Տելեգրամում, ռուս է։ Ալիևայի խոսքով՝ ցանկացել է հանդիպել այդ անձին ոչ թե տեղեկություն փոխանցելու, այլ անձնական նպատակով։

«Առաջ ես երբեք չեմ իմացել, որ նա հայ է։ Նպատակս սովորական մարդու պես հանդիպելն էր։ Ես նպատակ չեմ ունեցել տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի մասին»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է լուսանկարներին ու տեսանյութերին, նա նշել է, որ այդ անձն իրեն երբեմն ասել է որոշ վայրեր նկարել և ուղարկել, ինչն էլ արել է։

Հավելենք, որ ամիսներ առաջ էլ «էկոակտիվիստներից» մի քանիսը բողոքի ակցիա էին անցկացրել՝ բողոքելով իրենց ֆինանսավորման կրճատման դեմ։

Էմմա Չոբանյան