ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունների հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել որպես հացահատիկային գործարքին այլընտրանք 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ։ Առաջիկայում սկսվելու է տեխնիկական դետալների մշակումը, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում արդեն աշխատանքային շփումների մեջ կմտնենք բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախաչաչ Ալեքսանդր Գրուշկոն։

Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն մատակարարման մանրամասները, ներառյալ՝ նյութատեխնիկական ապահովումը, երթուղիները, նպատակակետ երկրներն ու դրանց թիվը, ինչպես նաև ֆինանսական հարցեր։

Հավելենք, որ օգոստոսի 30-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Թուրքիային 1 մլն տոննա հացահատիկ մատակարարել էժան գնով՝ Կատարի ֆինանսական աջակցությամբ։ Թուրքիայում մշակելուց հետո հացահատիկն ուղարկվելու է առավել կարիքավոր երկրներին։

Այս թեման քննարկվել էր նաև սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում։

Էմմա Չոբանյան