Փարիզի Օլիմպիական խաղերում չի կարող լինել Ռուսաստանի դրոշ․ Մակրոն

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Փարիզի 2024 թ-ի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցերի ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Օլիմպիական խաղերում «չի կարող լինել ռուսական դրոշ», փոխանցում է Euronews-ը։

Մասնավորապես, մարզական L’Equipe-ին տված հարցազրույցում  Մակրոնը հայտարարել է, որ իր կարծիքով՝ կա կոնսենսուս  2024 թվականի խաղերում Ռուսաստանի դրոշի չլինելու վերաբերյալ: Ըստ նրա՝ ռուս և բելառուս մարզիկների անհատական ​​հիմունքներով մրցումներին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի Միջազգային օլիմպիական կոմիտեից և նրա ղեկավար Թոմաս Բախից։

Չնայած ՌԴ-ի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմին, որին աջակցում է Բելառուսը, ՄՕԿ-ը խորհուրդ է թույլատրել  Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին որպես անհատներ մասնակցել միջազգային մրցումներում: Միևնույն ժամանակ, նրանք ստիպված կլինեն գործել չեզոք դրոշի ներքո, և նրանց մասնակցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք նրանք ակտիվորեն աջակցել են Ուկրաինայի պատերազմին։

«Իրական հարցը, որը պետք է լուծի օլիմպիական աշխարհը՝ ինչ տեղ տալ ռուս մարզիկներին, որոնք երբեմն պատրաստվել են ամբողջ կյանքում և կարող են դառնալ այդ ռեժիմի զոհերը,-ասել է Մակրոնը։ Ըստ նրա՝ իրական հարցն այն է, թե ինչպես տարբերակել ռուս մարզիկներին, որոնք աջակցում են Պուտինի պատերազմական ջանքերին և նրանց, որոնք դարձել են ռեժիմի զոհ։

«Դա իրական հարց է, այստեղ օլիպիական աշխարհը պետք է խղճով արտահայտի իր կարծիքը և մատնանշի երաշխիքներ։ Եվ դա պետք է հասկանան նաև ուկրաինացիները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։