Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա 33 կամիկաձե ԱԹՍ-ով

Լուրեր

20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերն առավոտյան հաղորդման մեջ պնդում են, որ գիշերը ավիահարվածներ են հասցվել Ուկրաինայի երկու շրջաններին՝ Օդեսային և Սումիին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ ռուս զինվորականները հյուսիսային, հարավ-արևելյան և հարավային ուղղություններից հարձակվել են «Շահեդ-136/131» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի մի քանի խմբերով։

«Ընդհանուր առմամբ, գրանցվել է «Շահեդ»-ների 33 արձակում՝ հիմնականում Օդեսայի շրջանի հարավային շրջանների ուղղությամբ»,- ասվում է զեկույցում։

Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ 25 կամիկաձե անօդաչու թռչող սարք են խոցել։

Ավելի վաղ Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման հետևանքով, որոնք գրեթե ամենօրյա են դարձել տարածաշրջանի համար, վնասվել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտները։ Նրա խոսքով՝ հարձակումը տևել է երեք ժամ, ինչպես երեկ երեկոյան։ Սա վերջին հինգ օրվա ընթացքում չորրորդ հարձակումն է։