Ես տեսնում եմ, որ դա ցեղասպանություն է, և հիմա տեղի է ունենում. Օկամպոն՝ Արցախի հարցով Կոնգրեսի լսումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:29
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոն կարևորեց նիստի հրատապությունը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կարիքն ունեն, և քանի որ նախկինում՝ 1915 թվականին ցեղասպանություն արդեն տեղի է ունեցել։

«Իմ զեկույցի մասով՝ ես տեսնում եմ, որ դա ցեղասպանություն է, և հիմա այն տեղի է ունենում։ Մարդիկ կարծում են, որ ցեղասպանությունն անպայման զոհեր է պահանջում, սակայն կարող է լինել նաև առանց զոհերի մեթոդը։ Օրինակ՝ մարդկանց համար սովամահության պայմանների ստեղծումը։ Ես կարծում եմ, որ դա ասում է նաև Արդարադատության միջազգային դատարանը»,- ասաց Օկամպոն։

Ըստ նրա՝ ցեղասպանության համար հաջող քայլը մտադրություն է, իսկ Ադրբեջանի նախագահն ու մյուսները, Օկամպոյի խոսքով, ունեն ցեղասպանության մտադրություն։

«Դեկտեմբերին սկսվել է Լաչինի միջանքի շրջափակումը։ Հունվարին պետքարտուղար Բլինքենը դիմել է Ալիևին՝ բացելու միջանցքը։ Նա չի արել։ Այնուհետև հետևել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը ևս չի կատարվել։ Փոխարենը, նա անվտանգության ուժերով է հիմա արգելափակում միջանցքը։ Նա գիտի, որ դա կարող է հանգեցնել մահվան դեպքերի։ Այստեղ էլ մտադրությունն է»,- նշեց Օկամպոն։

Նա հավելեց, որ հրատապ քայլեր է պետք ձեռնարկել՝ կանխելու այս ցեղասպանութունը, ինչպես նաև դրա ժխտումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան