Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին
Քաղաքականություն
16.07.2018 | 23:00ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: