Վիկտոր Բիյագովը դեսպան ու ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ է նշանակվել
Քաղաքականություն
05.09.2023 | 17:23ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչված Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Հրամանագրերը՝ ստորև․
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)։