Էրդողանն ու Պուտինը կարող են կրկին հանդիպել․ Hürriyet

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքական իշխանամերձ Hürriyet պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին հրապարակում է արել նախօրեին Սոչիում տեղի ունեցած Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների վերաբերյալ։ Սելվին թուրք այլ լրագրողների հետ գտնվել է Սոչիում և հոդվածում ներկայացրել է իր տպավորությունները։

Նա չի բացառել, որ առաջիկայում երկու երկրների ղեկավարները կրկին կարող են հանդիպել։

«Ինչպես և սպասվում էր՝ Պուտինը հայտարարեց Աֆրիկա ​​մեկ միլիոն տոննա հացահատիկ առաքելու առաջարկի մասին։ Նա ասաց, որ իրենք դա չեն տեսնում որպես հացահատիկային միջանցքին այլընտրանք, և Էրդողանը ջերմորեն ողջունել է այս առաջարկը։ Պուտինի հայտարարություններից մենք եզրակացրինք, որ հացահատիկային միջանցքի շուրջ բանակցությունները մի փոքր ավելի երկար են տևելու։ ՄԱԿ-ում Էրդողանի շփումներից հետո երկու առաջնորդները կարող են կրկին հանդիպել»,- գրել է Սելվին։

Նա նշել է, որ Էրդողանը հստակ խոսել է հացահատիկային միջանցքի մասին ու ասել, որ հավատում է Թուրքիայի և ՄԱԿ-ի համատեղ առաջարկությունների փաթեթի հաջողությանը։

Ի դեպ, նախօրեին Սոչիում կայացած բանակցություններից որպես ուշագրավ դրվագ հոդվածագիրն առանձնացնում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի՝ դահլիճի մի անկյունում տեղի ունեցած զրույցը։

Էմմա Չոբանյան