2022 թվականին կասետային ռումբերից տուժել է 1172 մարդ

Լուրեր

24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդասիրական կազմակերպություններն աշխարհում կասետային զինամթերքից զոհերի աճ են գրանցել։ 2022 թվականին 1172 մարդ վիրավորվել կամ սպանվել է այս արգելված զենքի պատճառով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականի տարեկան զեկույցների մեկնարկից ի վեր, հայտարարել են Ժնևում հակահետևակային ականների և կասետային զինամթերքի արգելման միջազգային արշավի (ICBL-CMC) ներկայացուցիչները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

2022 թվականի բարձր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում կասետային զինամթերքի կիրառմամբ, ասվում է համապատասխան զեկույցում։

Բացի այդ, նախորդ տարի նման արկերից վիրավորվելու կամ մահվան դեպքեր են գրանցվել Իրաքում, Եմենում, Լաոսում, Լիբանանում, Մյանմարում, Սիրիայում։ Բոլոր դեպքերի 95 տոկոսը վերաբերում է խաղաղ բնակչությանը, նշել են կազմակերպությունից։

Կասետային զինամթերքի զոհերի մեծ մասը գրանցված է Ուկրաինայում, որտեղ դրանցից տուժել է 890 մարդ։ Սա վկայում է, առաջին հերթին, Ռուսաստանի կողմից արգելված արկերի լայն տարածման մասին, վստահ են ICBL-CMC փորձագետները։

Նրանք հիշեցնում են, որ կասետային զինամթերք է օգտագործվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններում։ Կիևին նման ռումբեր մատակարարելու՝ ԱՄՆ վարչակազմի որոշումը, որն ընդունվել է 2023 թվականի հուլիսին, «վտանգավոր նախադեպ է», համոզված է ICBL-CMC-ն։

Կազմակերպությունը կոչ է արել համաշխարհային հանրությանը «համակարգված դատապարտել այս բարբարոսական զենքի կիրառումը և պատասխանատվության ենթարկել դրանց կիրառման համար պատասխանատուներին»: